Համաձայն ակումբի կայքի տարածած տեղեկատվության, ավարտված մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» լավագույն խաղացող է ճանաչվել Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը` շրջանցելով երկրորդ ու երրորդ հորզոնականներում հայտնված կիսապաշտպան Թոմաս Մյուլլերին ու դարպասապահ Մանուել Նոյերին: Տարվա ընթացքում Ռոբենը մասնակցել է 21 խաղի, դարձել է 17 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցանակը հոլանդացին ստանում է երկրորդ տարին անընդմեջ: Նկատենք, որ իր հերթին Լոնդոնի «Արսենալի» լավագույն խաղացող է ճանաչվել Սանչեսը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ